Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 12-13.2012

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ:

 

30 տարեկանից հետո...

 

Ավելի քիչ շաքար և ալկոհոլ օգտագործել: Արևմուտքում կարծում են, որ 30 տարեկանում կյանքը նոր է սկսվում: Մասամբ դա ճիշտ է: Շատերն, հատկապես, այդ տարիքում են աշխատանքում հասնում ցանկալի հաջողությունների, ընտանիք են կազմում, բնակարան, ավտոմեքենա գնում և այլն: Եվ այս ամենն հասցնելու համար, երբեմն սեփական ուժերը չեն գնահատում: Արդյունքում տնային հանգիստ ընթրիքին փոխարինելու են գալիս պլաստիկե բաժակներով սուրճը, գազավորված հյութերը, փքաբլիթներն ու համբուրգերները, շոկոլադը, որոնց մեջ շատ շաքար ու ճարպ է պարունակվում:

 

Արյան մեջ գլյուկոզայի կտրուկ բարձրացումը կարող է իմունային համակարգի աշխատանքին  վնասել մոտավորապես 3 ժամով, հաստատում են Միչիգանի բժշկական համալսարանի բժիշկները: Գազավորված ըմպելիքի մեկ չափաբաժինը բավական է, որպեսզի իմունիտետն իջնի 30%-ով: Իմունային համակարգի բջիջները պարզապես կորցնում են օրգանիզմում ինֆեկցիան գտնելու և ոչնչացնելու իրենց ունակությունը:

 

Իմունիտետի մյուս «թշնամին» ալկոհոլն է, նշում են այդ նույն բժիշկները: 30 տարեկանից հետո աշխատող մարդու մոտ առավելագույնս բարձրանում է, այսպես կոչված,«հանգստյան օրվա ալկոհոլիզմ» ստանալու ռիսկը: Աշխատանքային ծանր հնգօրյակի վերջում ռեստորան ենք գնում թուլանալու, լարվածությունը հանելու, տուն ենք տանում մի քանի շիշ գինի կամ օղի, կամ պարզապես ընկերների հետ ենք խմում ու այն արդեն սովորություն է դառնում: Իսկ չէ որ ալկոհոլի ամեն մի չափաքանակ իջեցնում է օրգանիզմում ինֆեկցիաների դեմ պայքարող բջիջների արտադրման ունակությունը:

 

Սպիրտային խմիչքների և շաքարի բացասական արդյունքը նվազեցնելու համար, գիտնականները խորհուրդ են տալիս ոչ միայն պակասեցնել դրանք օգտագործումը, այլև ուտել սննդային թելիկներ պարունակող մթերք` խոշոր աղացվածքի ալյուրից պատրաստված հաց և մակարոնեղեն,  վարսակաձավար, բանջարեղեն, որոնք աղիների համար օգտակար աղբյուր են: Մանրէային հավասարակշռության ճիշտ պահպանումը կխանգարի մարսողական համակարգում տարբեր ինֆեկցիաների ներծծմանը:

 

Ֆիզիկական վարժություններ: Ուժային ծանրաբեռնվածությունը և ուժասպառ անող մարզումները, հնարավոր է, օգնեն ավելորդ կիլոգրամներից ազատվելուն, սակայն իմունիտետն, ընդհակառակը, դրանից թուլանում է: Ինչպես հաստատում են Նյու-Յորքի Լենոքս Հիլլի հիվանդանոցի բժիշկները, իմունային համակարգը հնարավոր է ամրապնդել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների օգնությամբ, քիչ-քիչ, բայց պարբերաբար: Առողջարարական մարզումների բանաձևը հետևյալն է. շաբաթը երեք անգամ 20 րոպեանոց թեթև վազք, գումարած 15-20 րոպե ուժային մարզումներ:

 

40 տարեկանից հետո...

 

Ժամանակ հատկացնել քնին: Ո՞վ չի սիրում երկարատև, հոգնացնող օրվանից հետո «փռվել» հեռուստացույցի առջև կամ կարդալ անկողնու մեջ պառկած: Դե պարզ է, ցանկալի է աշխատանքից հետո հոգնածությունից, կենցաղային խնդիրներից ազատվել և գոնե մի փոքր ուղեղն անջատել: Սակայն, եթե ցանկանում եք օրգանիզմն առույգացնել, ավելի լավ է քնել:

 

Քունը վերականգնողական գործընթաց է, որն անհրաժեշտ է իմունիտետի նորմալ գործառնության համար, հաստատում են Միչիգանի համալսարանի բժիշկները: Ցերեկային ժամերին կես ժամից մինչև 1 ժամ լրացուցիչ քունը բավական է, որպեսզի իմունային համակարգն էլ ավելի ամրանա:

 

Եվ գլխավորը, մի պայքարեք ինքներդ ձեր դեմ, եթե զգում եք, որ քնելու անասելի ցանկություն ունեք: Օրգանիզմն այդպիսով «հաղորդում» է, որ իրեն հանգիստ է պետք, իսկ սիրած հաղորդումը դիտելը  կամ գիրք կարդալը կարելի է հետաձգել:

 

Սովորեք թուլանալ: 40-45 տարեկան հասակը կյանքի ամենասթրեսային ժամանակատահվածն է: Աշխատանքային խնդիրները, մեծացող երեխաների հետ վիճաբանությունները, ՙմիջին տարիքի՚ հոգեբանական պատնեշը մեկը մյուսի վրա են լցվում և, արդյունքում, գտնվում եք մշտական հուզական լարվածության վիճակում: Սթրեսն ուժասպառ է անում ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես, իմունային համակարգին ստիպելով խափանումներով աշխատել, դանդաղորեն հակազդելով վիրուսներին ու մանրէներին Դրա համար հարկ է անպայման  հանգստանալուն ժամանակ տրամադրել. յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ գոնե 15-20 րոպե: Օրինակ, աշխատավայրում կարելի է վեր կենալ համակարգչի և հեռախոսի մոտից և թեյ խմել, կամ դուրս գալ մաքուր օդ շնչելու, կամ էլ, եթե հնարավոր է, պարզապես թիկնել բազկաթոռին և որոշ ժամանակ աչքերը փակել: Արևմուտքում շատ ընկերություններում վաղուց են հասկացել նման ընդմիջումների անհրաժեշտությունը և հատուկ ռելաքս±±-սենյակներ են պատրաստել իրենց աշխատակիցների համար: Դրանք ոչ մեծ մութ սենյակներ են, հարմարավետ բազկաթոռներով, որտեղ կարելի է ոչ միայն մի փոքր ննջել, այլև թուլանալ:

 

Սակայն հիշեք. եթե աշխատանքից կտրվում եք ու ուշադրությունը փոխում համացանցի ինչ-որ կայքի վրա կամ մեկ այլ համակարգչով եք տարվում, այդ դեպքում պարզապես ինքներդ ձեզ խաբում եք: Գլխուղեղը շարունակում է աշխատել այդ նույն ինտենսիվությամբ, նույնիսկ, ավելի ուժեղ: Հոգեբանների վկայությամբ, տեխնիկայի առատությունն ու կապի միջոցները հոգեկան աշխարհի վրա ահռելի բացասական ազդեցություն են թողնում ու տառացիորեն ծանրաբեռնում տեղեկատվությամբ, ինչն էլ հրահրում է քրոնիկական սթրես:

 

50 տարեկանից հետո...

 

Գաղտնիքը հակաօքսիդանտների մեջ է: Տարիքային այս սահամանագծում  առողջությունն սկսում է թուլանալ. բոլոր հնարավոր հիվանդությունների ռիսկը, սկսած մաշկայինից մինչև սիրտ-անոթային, մի քանի անգամ բարձրանում է:

 

Այդ ժամանակահատվածում օրգանիզմի բնական պաշտպանությունն ամրապնդելու համար Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգում ներառել հակաօքսիդանտներով հարուստ մթերք: Ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն, իմունիտետի վրա բարերար ազդեցություն են թողնում, հատկապես, դդմիկը, բրոկոլին և կաղամբը, որոնք, ամե ինչից զատ, պարունակում են նաև հակաուռուցքային նյութեր: Հակաօքսիդանտներով հարուստ են շատ հատապտուղները, մրգերը, նաև սուրճն ու կանաչ թեյը:

 

Նպատակներ դրեք ու դրանք իրագործեք: Լոս Անջելեսի Կարոլինայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքների համաձայն, այն մարդիկ, ովքեր կյանքի հեռակա պլաններ ունեն, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր միայն այսօրվա մասին են մտածում: Ավելին, փորձարկումները ցույց են տվել, որ երբ մարդը մտածում ինչ-որ խոշոր գնումների կամ ճամփորդության մասին և երկար սպասում ցանկությունների կատարմանը, նրա իմունային համակարգն սովորականից ավելի արագ ու լավ է աշխատում: Բացահայտման հեղինակներն իրենք էլ վստահ չեն, թե ինչով է հրահրված այսպիսի կապը, սակայն կարծում են, որ նպատակ դնելն ու դրան հասնելու ցանկությունը մարդուն օգնում են դուրս գալ սթրեսային իրավիճակից:

 

Մի մոռացեք անձնական կյանքի և սիրո մասին: Շատերը սխալմամբ կարծում են, որ 50 տարեկանից հետո ինտիմ կյանքի մասին արդեն կարելի է մոռանալ: Սակայն գիտնականները նշում են, որ դա այդպես չէ: Երեխաներն արդեն մեծացել են, աշխատաքանքային կարիերային հասել եք, ժամանակն է ուշադրություն դարձնել անձնական կյանքին: Ինչպես հաստատում են ամերիկացի գիտնականները, շաբաթական 1-2 անգամ սեռական շփումները 30%-ով բարձրացնում են հատուկ հակամարմինների արտադրությունը, պաշտպանելով մրսածության տարատեսակ  վիրուսներից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. subscribe.r
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Համագործակցության խոստումնալից սկիզբ
Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ